2025/26 մրցաշրջանի մեկնարկից առաջ «Արարատը» հայտարարեց «Մելանտե» հայկական ընկերության հետ համագործակցության մասին։
Տնային հագուստն առանձնացավ իր յուրահատուկ դիզայնով՝ համադրելով ակումբի ավանդական կարմիր և սպիտակ գույները։ Շապիկի դիմային մասում ուրվագծված է Երևանի քարտեզը, իսկ դետալների շարքում առանձնանում են նաև բացառիկ տարրեր՝ «Արարատ, Հուպ տուր» գրությունը և ակումբի խորհրդանիշ արծիվը, որոնք շեշտում են ակումբի ոգին և ինքնությունը։
Արտագնա մարզաշապիկը՝ սև հիմքի վրա կարմիր և սպիտակ բարակ գծերն են, որոնք յուրահատուկ կերպով ընդգծում են դիզայնը։ Պարանոցի հատվածը զարդարված է «Արարատ, Հուպ Տուր» հայատառ գրառմամբ, իսկ ուսերին փառահեղորեն փռված է ակումբի խորհրդանիշը՝ արծիվը։
Դարպասապահների տարբերակը առանձնանում է յուրահատուկ կանաչ և դեղին գույներով՝ խորհրդանշելով տոկունություն և էներգիա։



Նոր մարզահագուստը երկրպագուներին ներկայացվեց մրցաշրջանի սկզբում հրապարակված «Գիշեր թե՛ ցերեկ, հավերժ իմ սրտում» կարգախոսով հոլովակի միջոցով:
«Արարատի» մարզահագուստը հասանելի է ակումբի պաշտոնական ՕՆԼԱՅՆ ԽԱՆՈՒԹՈՒՄ:











