Հինգշաբթի, 11 Դեկտեմբերի 2025 14:39

Բացվել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի օնլայն խանութը

«Արարատ» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ գործարկվել է ակումբի պաշտոնական օնլայն խանութը, որտեղ այժմ հասանելի են ակումբի մարզահագուստները, աքսեսուարները և ակումբային խորհրդանիշներով արտադրված մի այլ ապրանքներ։

Օնլայն խանութը հնարավորություն է տալիս երկրպագուներին և այցելուներին կատարել գնումներ արագ, հարմար ու անվտանգ ձևով՝ անկախ գտնվելու վայրից։ Խանութում ներկայացված են ինչպես ընթացիկ մրցաշրջանի մարզահագուստները, այնպես էլ սահմանափակ քանակով բացառիկ և առաջին հերթին երկրպագուների համար ստեղծված հավաքածուներ։

Օնլայն խանութը հասանելի է հետևյալ հղմամբ՝ store.fcararat.am/am