Ուրբաթ, 16 Հունվարի 2026 21:54

Պաշտոնական հայտարարություն. Ռիկարդո Դիոնիսիո

Ուրախությամբ հայտնում ենք, որ պորտուգալացի մասնագետ Ռիկարդո Դիոնիսիոն նշանակվել է Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ։

43-ամյա մասնագետը ունի հարուստ միջազգային փորձ։ Նա նախկինում գլխավոր մարզչի պաշտոն է զբաղեցրել շվեյցարական «Լոզան Ուշի», «Սիոն» և «Նիոն» ակումբներում։ Բացի այդ, նա աշխատել է որպես գլխավոր մարզչի օգնական բրազիլական «Բոտաֆոգո» և «Բահիա», մեքսիկական «Լեոն», ինչպես նաև էկվադորական «Ինդեպենդյենտե» ակումբներում։ Իր մարզչական կարիերայի սկզբնական փուլում Ռիկարդո Դիոնիսիոն հանդես է եկել որպես ֆիզպատրաստության մարզիչ պորտուգալական առաջատար ակումբներում՝ «Բրագա», «Սպորտինգ» և «Պորտու»։

Ռիկարդո Դիոնիսիոյի մարզչական շտաբում ընդգրկված են էկվադորցի Մարկո Դուրան Մոնտենեգրոն, Գևորգ Պողոսյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Էրիկ Խաչատրյանը։

Բարի գալուստ Երևանի «Արարատ», Ռիկարդո Դիոնիսիո։ Մաղթում ենք հաջողություն Ձեր նոր պաշտոնում։