Երեքշաբթի, 20 Հունվարի 2026 23:49

Ռիկարդո Դիոնիսիո. «Մեծ էներգիայով եկել ենք փոփոխություններ կատարելու»

«Արարատի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է մոտիվիացիայի, իր առջև դրված խնդիրների և իր անցած ճանապարհի մասին․

- Առաջին հերթին, բարի գալուստ Հայաստան։ Խնդրում եմ ասեք, թե ի՞նչը ձեզ մոտիվացրեց ընդունել այս նախագիծը գլխավորելու առաջարկը և գալ հայկական ֆուտբոլ։
- Շնորհակալություն։ Ինձ համար մեծ հաճույք է գտնվել այստեղ Հայաստանում և «Արարատ» ֆուտբոլային ակումբում։ Մարտահրավերը բարդ է, ես դա ուղիղ ասել եմ ակումբի նախագահին։ Սակայն սա հիանալի մարտահրավեր է, և ես ցանկանում եմ ընդունել այն որպես իմ կյանքի գլխավոր մարտահրավերներից մեկը։

- Որո՞նք են Ձեր առաջին տպավորությունները ակումբից, ենթակառուցվածքներից և, գիտեմ, որ դիտել եք «Արարատի» հանդիպումները, ֆուտբոլիստներից։
- Ինձ համար հաճելի անակնկալ էր, որ ակումբն ունի լավ պայմաններ։ Կա լավ մարզասրահ, այլ ենակառուցվածքներ, խաղադաշտեր։ Արհեստական խոտածածկով դաշտը բավական լավն է մարզվելու և լավ աշխատանք կատարելու համար։ Երկրորդը՝ ես մի փոքր գիտեմ Երևանը, քանի որ երկրորդ անգամ եմ գտնվում այստեղ։ Առաջին այցելությանս ժամանակ բավական լավ տպավորություններ էի ստացել քաղաքից։

- Ե՞րբ էիք առաջին անգամ այցելել։
- Չեմ հիշում թե քանի տարի առաջ էր։ Ես աշխատում էի «Սերվետում», և մենք այստեղ Եվրոպա լիգայի հանդիպումն անցկացրեցինք «Գանձասարի» հետ։ Կարծում եմ՝ մոտ տասը տարի առաջ էր։ Բայց տպավարությունները շատ լավն են։ Կարծում եմ, որ այստեղ նոր լավ պատմություն ենք սկսում։ 

- Դուք աշխատել եք տարբեր ակումբներում և առաջնություններում։ Ինչպե՞ս է այս փորձը ազդել որպես մարզիչ Ձեր ձևավորման վրա։
- Այո, ես տարբեր պաշտոններում աշխատելու մեծ փորձ ունեմ։ Աշխատել եմ որպես մարզիչ, մարզչի օգնական, տեսավերլուծաբան և ֆիզպատրաստության մարզիչ։ Վերջին փորձը, որպես գլխավոր մարզչի օգնական էր՝ Հարավային Ամերիկայում։ Բայց այսօր այլ դեր ունեմ։ Մենք ոչ հաճելի իրավիճակում ենք։ Պետք է փոխել ֆուտբոլիստների մտածելակերպը և շատ այլ բաներ։ Մենք մեծ էներգիայով եկել ենք կատարելու այդ փոփոխությունները։

- Ինչպիսի՞ փիլիսոփայություն ենք ցանկանում բերել «Արարատ» և ինչպիսի» թիմ երկրպագուները կարող են ակնկալել Ձեզանից։
- Նախ, մինչև փիլիսոփայությանն անդրադառնալը կցանկանայի նշել, որ թիմին պետք է պատրաստենք երեք հիմնական նպատակների համար։ Առաջին հերթին պետք է թիմին դուրս բերենք առաջնությունում այս իրավիճակից։ Երեք միավորը բավական չէ մեր նպատակին հասնելու համար։ Երկրորդը՝ թիմին պետք է հոգոբաներեն տրամադրենք գավաթի համար պայքարին։ Մենք ցանկանում ենք հաղթել գավաթը։ Դա հեշտ չէ, բայց դա հեշտ չէ որևէ տեղ։ Եվ երրորդը, պետք է ֆուտբոլիստներին պատրաստել իրենց կարիերայում հաջորդ քայլը կատարելուն։
Բայց նախ պետք է տեսնենք մեր խաղացողներին։ Հաջորդ երկու շաբաթների ընթացքում պետք է ամբողջացնենք կազմը, տեսնենք նրանց անհատական որակները և տրամադրենք թիմին յուրաքանչյուր հաջորդ խաղին։
Ես ունեմ իմ կանոններն ու խաղային մոդելը, սակայն առաջին հերթին ֆուտբոլիստներին պետք է ունենամ «իմ ձեռքում», որպեսզի հասկանամ, թե ինչպես պատրաստեմ թիմին առաջնության երկրորդ հատվածին։

- «Արարատն» ունի մեծ պատմություն և նվիրված երկրպագուներ։ Որքա՞ն կարևոր է այս ժառանգությունը Ձեզ համար և ի՞նչ ուղերձ կհղեք ակումբի երկրպագուներին։
- Առաջին հերթին ես ցանկանում եմ, որ թիմը միասնական լինի։ Լինել միասնական մեր պատմության և անցած ճանապարհի համար։ Ակումբը մեծ պատմություն ունի և սա այն իրավիճակը չէ, որում մենք ցանկանում ենք լինել։ Մենք ասելով նկատի ունեմ ակումբին, երկրպագուներին, ղեկավորությանը, աշխատակազմին և ֆուտբոլիստներին։ Ում հետ էլ որ զրուցում եմ, չեն ցանկանում լինել այս իրավիճակում։ Նրանք ցանկանում են որքան հնարավոր է արագ սկսել աշխատանքը, քանի որ այս իրավիճակը լավը չէ որևէ մեկի համար։ Ինչ վերաբերում է երկրպագուներին, ապա ես կնախընտրեի ավելի շատ աշխատել, քան խոսել։ Մենք վեց շաբաթ ունենք, որպեսզի թիմին պատրաստենք բոլոր խաղերում հաղթանակի համար պայքարելու համար։

- Եվ վերջում, անձնապես ի՞նչն է Ձեզ ոգևորում որպես մարզիչ և ինչի՞ եք ցանկանում հասնել «Արարատի» հետ միասին։
- Ես լավ հարաբերություններ ունեմ ակումբի ղեկավարության հետ։ Եվ առաջին հերթին եկել եմ այստեղ, քանի որ նրանք են հրավիրել ինձ։ Երկրորդը՝ ես լավ ծանոթ եմ Երևանի «Արարատին»։ Նախկինում մենք շատ ենք ուսումնասիրել ձեր երկիրը, մրցաշարը և ակումբը, այժմ՝ մեր ակումբը։ Այդ պատճառով ունեմ այստեղ գալու և ակումբը գլխավորելու մարտահրավերը։ Այժմ երբ ժամանել եմ, ես զգում եմ այդ էներգիան, այդ ոգին։ Այստեղ ես ինչ-որ յուրահատուկ բան եմ զգում։ Այդ ոգին պետք է լցնենք դրական էներգիայով, որպեսզի առաջնության երկրորդ հատվածը սկսենք դրական տրամադրվածությամբ։ Իսկ դրա համար, ինչպես արդեն ասացի, պետք է ավելի շատ աշխատենք, քան խոսենք։ Ես ֆուտբոլիստներին էլ ասացի, որ խոսելով բոլորը կարղ են հաղթել։ Մենք պետք է պայքարենք և մյուսներից լավ աշխատենք, որպեսզի կարողանանք հաղթնականեր տանել։