Ալեքսանդր Ռակիչ. «Արարատի» ավագի թևկապը կրելը մեծ պատիվ է ինձ համար

«Ալաշկերտի» հետ հաղթական խաղից հետո մենք զրուցեցինք «Արարատի» հարձակվող Ալեքսանդր Ռակիչի հետ, ում երկու գոլերը 3 միավոր պարգևեցին մեր թիմին: Վերջին հանդիպումներում 27-ամյա սերբ ֆուտբոլիստը «Արարատին» խաղադաշտ է դուրս բերում ավագի թևկապով:

Ալեքս, դու դարձար երկու գոլի հեղինակ և հաղթանակ պարգևեցիր «Արարատին»: Ի՞նչ կասես խաղի մասին:

Մենք լավ հանդիպում անցկացրեցինք: Բոլոր խաղացողները արեցին առավելագույնը հաղթանակի համար:

Այսօր զգալի առաջընթաց կար մեր թիմի խաղում: Ի՞նչ է փոխվել նախորդ հանդիպումների համեմատ:

Բոլորս գիտենք ստեղծված իրավիճակի մասին: Այս պահին «Ամեն ինչ կամ ոչինչ» կարգախոսով ենք առաջնորդվում: Խաղացինք 100 տոկոս նվիրվածությամբ և 3 կարևոր միավոր վաստակեցինք:

Ինչո՞վ կարող ես բացատրել «Արարատի» անհաջող մրցելույթներն առաջնության առաջին խաղաշրջանում:

Նախորդ մրցաշրջանի համեմատ թիմի կազմը գրեթե ամբողջովին փոխվել է: Շատ են արտասահմանցի նորեկները: Մեզ ժամանակ է պետք համակցված, կոմպակտ խաղալու և միասնական մի բռունցքի պես գործելու համար:

Թարմացված կազմով կարո՞ղ ենք պայքարել բարձր հորիզոնականների համար:

Դեռ վաղ է խոսել բարձր հորիզոնականների մասին: Մենք պետք է շարունակենք հաջող մրցելույթները, միավորներ վաստակենք: Այնուհետև լրջորեն կմտածենք մրցանակային տեղերի մասին:

Վերջին հանդիպումներում դու կրում ես «Արարատի» ավագի թևկապը: Ի՞նչ է դա նշանակում քեզ համար:

«Արարատի» ավագ լինելը մեծ պատիվ է ինձ համար: Պետք է շատ աշխատեմ դաշտում և թիմակիցներիս տանեմ իմ հետևից:

Դու արդեն 4 գոլ ես հեղինակել ընթացիկ առաջնությունում: Անցյալ մրցաշրջանում դու 11 գոլի հեղինակ էիր դարձել: Արդյո՞ք ցուցանիշդ բարելավելու նպատակ դրել ես քո առջև:

Կարևոր չէ, թե ով է դառնում գոլի հեղինակ. Շատ ավելի կարևոր է թիմի հաղթանակը: Սակայն, ես հարձակվող եմ և գոլեր խփելն իմ անմիջական պարտականությունն է: Այնպես որ, ամեն ինչ կանեմ, որպեսզի հնարավորինս շատ գոլ հեղինակեմ և օգտակար լինեմ «Արարատին»:

Այսօրվա խաղում կարող էիր նաև հեթ-տրիկի հեղինակ դառնալ, սակայն նախընտրեցիր գնդակը փոխանցել թիմակցիդ:

Ես նախընտրում եմ թիմային ֆուտբոլը: Այո, այս անգամ գնդակը դարպասում չհայտնվեց, սակայն կարծում եմ, որ աստիճանաբար նմանատիպ գրոհները կկարողանանք հասցնել իրենց տրամաբանական ավարտին:

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Թիմ Խ Մ
Ալաշկերտ 23 45
Շիրակ 23 43
Գանձասար 22 42
Փյունիկ 22 36
Բանանց 23 19
Արարատ 23 6

Մենք Ֆեյսբուքում



Տեսանյութեր