«Արարատի» առաջին նորեկը

Մրցաշրջանի երկրորդ հատվածին նախապատրաստվող «Արարատի» կազմը համալրվեց առաջին նորեկով:

«Արարատը» պայմանագիր է ստորագրել վրացի հենակետային կիսապաշտպան Գեորգի Խուբուայի հետ: Նախորդ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս Երևանի «Ուլիսում», իսկ «Արարատ» նա տեղափոխվել է վրացական «Մերանիից»: Ժամանակին Խուբուան ներկայացրել է Վրաստանի Մ-17 հավաքականը:

Նշենք, որ մեր թիմում փորձարկվում են մի քանի ֆուտբոլիստներ` տեղացի և արտասահմանցի:

Լեգիոներներից «Արարատում» իրենց ելույթները կշարունակեն Ումարու Կաինան և Մոյսես Օրոզկոն, ինչպես նաև` հայազգի ֆուտբոլիստներ Արամ Հայրապետյանը և Ռաֆֆի Կայան: Կոտդիվուարցի պաշտպան Սուլեյման Կոնեն, ով փորձաշրջան կանցնի պորտուգալական «Վիտորիա Գիմարաեշ» թիմում, նույնպես գործող պայմանագիր ունի «Արարատի» հետ:

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Թիմ Խ Մ
Ալաշկերտ 23 45
Շիրակ 23 43
Գանձասար 22 42
Փյունիկ 22 36
Բանանց 23 19
Արարատ 23 6

Մենք Ֆեյսբուքում



Տեսանյութեր