Կիրակի, 25 Ապրիլի 2021 17:45

Կամային հաղթանակ «Փյունիկի» նկատմամբ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Արարատը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց «Փյունիկի» հետ։

Հանդիպման առաջին խաղակեսում պայքարը լարված էր։ Վտանգավոր էր ստացվում «Փյունիկի» անկյունայինի խաղարկումները, որոնցից մեկի ժամանակ տանտերերը բացեցին հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Բալզան։

Բաց թողած գոլից հետո «Արարատը» ակտիվացավ ու, տիրելով նախաձեռնությանը, սկսեց վտանգավոր գրոհներ կազմակերպել։ Դիրքային գրոհներից մեկի ժամանակ էլ Ժիրայր Մարգարյանի՝ եզրից կատարած փոխանցումից հետո հաշիվը հավասարեցրեց Ուրոշ Նենադովիչը։

Երկրորդ խաղակեսի մեկնարկն ամբողջությամբ «Արարատի» կողմն է։ Վարդան Բիչախչյանի թիմը գնալով մեծացրեց ճնշումն ու հասավ ցանկալի արդյունքի։ 54-րդ րոպեին Էդգար Մալաքյանի փոխանցումից հետո Ուրոշ Նենադովիչը դուբլ գրանցեց և հաշիվը դարձրեց 1։2։

Մնացած ժամանակահատվածում «Արարատը» կարողացավ պահել հաշիվն ու կամային հաղթանակ տանել 2։1 հաշվով։

«Արարատը» այս հաղթանակի շնորհիվ վաստակեց 34 միավոր և ժամանակավորապես բարձրացավ առաջին հորիզոնական։ 

«Արարատ» - 45․ Վսևոլոդ Երմակով 8․ Ժիրայր Մարգարյան 5․ Հրայր Մկոյան 29․ Մարկո Պրլևիչ 44․ Խուան Բրավո 19․ Կարեն Մուրադյան 11․ Դավիթ Մանոյան 7․ Աղվան Պապիկյան (98․ Մորե Կոնի, 55) 18․ Էդգար Մալաքյան 70․ Ուրոշ Նենադովիչ (55․ Դիմիտրիյե Պոբուլիչ,  66) 27․ Դավիթ Խուրցիձե

«Փյունիկ» - 71․ Ստանիսլավ Բուչնև 77․ Իգոր Գոնչար 3․ Արթուր Քարտաշյան 70․ Լիսկանո Բալզա 96․ Արման Հովհաննիսյան 13․ Սալու Դրամանե 80․ Հերնանդես Իբարա (11․ Հովհաննես Հարությունյան, 80) 99․ Միկտիա Տատարկով (18․ Ալիկ Առաքելյան,  63) 19․ Արտյոմ Ավանեսյան (29․ Իգոր Կոժուշկո, 63) 90․ Խոսե Կառաբալո 93․ Հիգոր Լեիտ (24․ Եվգենի Բուդնիկ, 80)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 21-րդ տուր
«Փյունիկ»-«Արարատ»՝ 1։2
Գոլերը՝ Բալզա՝ 17, Ուրոշ Նենադովիչ՝ 35, 55