Արարատի պատանեկան թիմի 3 ֆուտբոլիստ կմեկնի Շվեյցարիա

Ինչպես նախկինում հաղորդել էինք, Արարատ ակումբի ղեկավարությունը սկսել է նախաձեռնություն՝ կապված մանկապատանեկան դպրոցի զարգացման և փորձի փոխանակման հետ:

Ապրիլի 10-ից 22-ը Արարատ-2005 թիմի երեք ֆուտբոլիստ Կորյուն Կիրակոսյանը, Հայկ Ավագյանը և Էրիկ Բաբայանը մանկապատանեկան թիմերի մարզիչ Մաքսիմ Առաքելյանի գլխավորությամբ կմեկնեն Շվեյցարիա՝ մասնակցելու տեղի «Ստադ Նիոն» թիմի հետ համատեղ ուսումնամարզական հավաքին:

  

Մեր պատանի ֆուտբոլիստները մարզվելու են շվեյցարական ակումբի` իրենց հասակակիցների հետ, իսկ մարզիչ Մաքսիմ Առաքելյանը կմասնակցի վերապատրաստման և փորձի փոխանակման «Ստադ Նիոն» մարզիչների հետ:

Ապրիլի 17-ին արարատցիները կմեկնեն Ֆրանսիա՝ Լիոն քաղաք, որտեղ 3 օր կանցկացնեն «Լիոն» ակումբի ակադեմիայում: Նշենք, որ այդ ժամանակահատվածում «Լիոնի» սաները մասնակցելու են պատանեկան Չեմպիոնների Լիգայի խաղարկությանը, իսկ «Արարատի» ֆուտբոլիստները մարզվելու են իրենց հետ:

Նախորդ խաղը

Հաջորդ խաղը

Մրցաշարային աղյուսակ

Թիմ Խ Մ
Ալաշկերտ 23 45
Շիրակ 23 43
Գանձասար 22 42
Փյունիկ 22 36
Բանանց 23 19
Արարատ 23 6

Մենք Ֆեյսբուքում



Տեսանյութեր