Հինգշաբթի, 17 Մարտի 2022 15:20

Հայկ Հովհաննիսյան

Հայկ Հովհաննիսյանը «Արարատում» աշխատել է դեռևս 2012-ից 2014 թվականներիին՝ լինելով առաջին թիմի թարգմանիչ։
2014 թվականին առաջին մարզչական արտագնա աշխատանքն է ունեցել՝ աշխատելով «Պերուջայի» մանկապատենական համակարգում։ Այնուհետև նա աշխատել է «Փյունիկում»՝ որպես ֆիզիկական մարզչի օգնական։ 2018/19 մրցաշրջանում Հովհաննիսյանը եղել է «Երևանի» գլխավոր մարզիչը։  «Երևանից» հետո Հայկ Հովհաննիսյանը եղել է «Վեստ Արմենիա» ակումբի տեխնիկական խորհրդատուն, իսկ 2021 թվականի հուլիսից մինչ 2022 թվականի հունվար աշխատել է լիտվական «Մարիյամպոլե Սիթի» ակադեմիայում, որպես ավագ տարիքի թիմի գլխավոր մարզիչ և մարզչական մասի համակարգող։
2022 թվականի հունվարից Հայկ Հովհաննիսյանն ընդգրկվել է «Արարատի» մարզչական շտաբում, որպես գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանի օգնական։