Շաբաթ, 03 Ապրիլի 2021 23:51

Դավիթ Խուրցիձե. «Այսօր լավ պայքարեցինք»

«Արարատի» կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեն «Վեստ Արմենիայի» դեմ գավաթային խաղից հետո կիսվել է իր տպավորություններով.

- Կարծում եմ խաղի ողջ 90 րոպեները անցան մեր վերահսկողության ներքո: Լավ էինք տրամարդվել խաղին, մեր առջև խնդիր է դրված որքան հնարավոր է բարձր տեղ զբաղեցնել, բայց մեզ պետք է հաղթել նաև գավաթի խաղարկությունում:

Տղաներն այսօր մոտիվացված էին և լավ պայքարեցին: Գոլ բաց թողեցինք և ինքներս մեզ համար խնդիրներ ստեղծեցինք, բայց հետո հավաքվեցինք և ամեն ինչ ստացվեց մեզ մոտ:

- Ի՞նչ կասես քո խփած գոլի մասին: Այն լավ օգնեց թիմին:
- Արագ գոլ ստացվեց և տղաներն ավելի ոգևորվեցին և դրանից հինգ րոպե անց ևս մեկ գոլ խփեցինք: Արագ գոլը մեզ լրացուցիչ վստահություն և ագրեսիա հաղորդեց, սկսեցինք առաջ ընթանալ, որպեսզի հասնենք մեր առջև դրված նպատակին:

- Այս խաղը հոգեբանորեն որքան կարող է օգնել հարաբերական անհաջող վերջին խաղերից հետո:
- Այո, հոգեբանորեն իսկապես կարևոր էր այս հաղթանակը: Լավ տրամադրությամբ և ինքնավստահ կանցկացնենք մնացած հանդիպումները: Առաջնությունում մեզ կարևոր խաղեր են սպասում և պետք է լավ տրամադրությամբ ու մարտական ոգով պայքարենք այդ խաղերում: