Հինգշաբթի, 27 Մայիսի 2021 21:41

Մրցաշրջանի վերջին խաղը․«Արարատ»-«Շիրակ»

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին՝ 25-րդ տուրում «Արարատը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցելու է «Շիրակի» հետ։ Խաղը կկայանա մայիսի 28-ին, ժամը 17։30-ին։

Վարդան Բիչխաչյանի թիմը մայիսի 25-ին «Ալաշկերտից» կրած պարտությունից հետո զրկվեց չեմպիոնական հույսերից։ Բրոնզե մեդալների համար պայքարում «Արարատը» կարող է առաջ անցնել «Ուրարտուից» կամ «Արարատ-Արմենիայից», եթե վաղը հաղթանակ տոնի։

Վերջին 5 խաղերում «արարատցիները» չեն կարողացել հաղթանակ տոնել, նախորդ երկու խաղերում էլ չեն կարողացել գրավել մրցակցի դարպասը։

«Շիրակն», իր հերթին, պատմության վատագույն մրցաշրջաններից մեկն է անցկացնում։ Արդեն փաստ է, որ Գյումրին ներկայացնող թիմն առաջնությունն ավարտելու է վերջին հորիզոնականում։ Նախորդ տուրում էլ գյումրեցիները կրեցին առաջնության 8-րդ խոշոր հաշվով պարտությունը, որը տխուր ռեկորդ է։

«Արարատի» համար մրցաշրջանը ծանր էր, սակայն 13 տարի անց ակումբը ձեռք բերեց եվրագավաթներին մասնակցելու հնարավորություն՝ դառնալով Հայաստանի գավաթակիր։ Թիմն իր առջև դրված նվազագույն խնդիրը լուծել է և այժմ պետք է առաջնությունը դրական նոտայով ավարտել՝ վերջին տուրի խաղում տանը հաղթելով «Շիրակին»։  

 

Գլխավոր մարզիչներ

«Շիրակ» - Տիգրան Դավթյան

«Արարատ» - Վարդան Բիչախչյան

Դիրքը՝ մրցաշարային աղյուսակում

«Արարատ» - 5-րդ հորիզոնական

«Շիրակ» - 9-րդ հորիզոնական

Վերջին արդյունքները Պրեմիեր լիգայում

«Արարատ» - ՀՈՊՀՊ

«Շիրակ» - ՊՊՈՊՊ

Ռմբարկուները Պրեմիեր լիգայում

«Շիրակ» - Իգոր Ստանոևիչ (3 գոլ)

«Արարատ» - Ուրոշ Նենադովիչ (7 գոլ)

Հանդիպումները միմյանց դեմ

«Արարատ» - 24 հաղթանակ

Ոչ-ոքի - 25

«Շիրակ» - 43 հաղթանակ

Վերջին անգամ «Հանրապետական» մարզադաշտում

03․11․2020 թվական

 VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 2-րդ շրջան

«Արարատ» - «Շիրակ»՝ 4։0 (Իգոր Ստանոևիչ 11՛,  Մորի Կոնե 22՛,  Խուան Բրավո 41՛, Զավեն Բադոյան 90+2՛)

Ինչպես դիտել

Հանդիպումը կարող եք դիտել ՀՖՖ Youtube-ի պաշտոնական ալիքով

Մրցավար և պատվիրակ

«Արարատ»-«Շիրակ» հանդիպումը կսպասարկի մրցավար Վարդան Մանուկյանը, հանդիպման պատվիրակն է լինելու Վահագն Հարությունյանը։