Ուրբաթ, 28 Մայիսի 2021 19:10

Մրցաշրջանն ավարտում ենք գեղեցիկ հաղթանակով

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին՝ 25-րդ տուրը գոլառատ ստացվեց «Արարատի» համար։ Վարդան Բիչախչյանի թիմը սեփական հարկի տակ ընդունել էր «Շիրակին»։

«Արարատցիները» կարողացան բարձր նոտայով ավարտել մրցաշրջանը՝ հաղթանակ տանելով 5:2 հաշվով։ Երկու թիմերն էլ բաց հարձակվողական ֆուտբոլ էին խաղում, ինչի շնորհիվ արդեն առաջին խաղակեսում 4 գոլ գրանցվեց։

Նախ հանդիպման հաշիվը բացեց Դիմիտրիյե Պոբուլիչը՝ եզրափակելով գեղեցիկ գրոհը։ 38-րդ րոպեին հյուրերը գեղեցիկ գոլով կարողացան հավասարեցնել հաշիվը։ Գոլով աչքի ընկավ Ռոբերտ Հակոբյանը։

«Արարատը» շարունակեց խաղալ մեծ առավելությամբ ու մինչ ընդմիջում լուրջ առավելություն ստացավ։ Նախ Դիմիտրիյե Պոբուլիչը հաշվի մեջ առաջ մղեց տանտերերին, այնուհետև Մաքսիմ Զադերական եզրափակեց Մորի Կոնեի փոխանցումը՝ 3։1։

Երկրորդ կեսի հենց մեկնարկում կրկին Մորի Կոնե-Մաքսիմ Զադերական զույգը շատ լավ աշխատեց։ Կոնեի փոխանցումից հետո Զադերական գլխով գոլի հեղինակ դարձավ՝ հաշիվը դարձնելով 4։1։ Գյումրիից ժամանած հյուրերը չհանձնվեցին ու մի քանի րոպե անց Արման Ասլանյանի գոլի շնորհիվ կրճատեցին հաշիվը՝ 5։2

Գոլային հրավառությունն այսքանով չավարտվեց։ Հանդիպման 77-րդ րոպեին «Արարատը» ստացավ 11-մետրանոց հարվածի իրավունք և Մորի Կոնեն, հստակ իրացնելով հարվածը, հաշիվը դարձրեց 5։2

Խաղն այդպես էլ ավարտվեց։ «Արարատը»  վաստակեց 40 միավոր ու մրցաշրջանն ավարտեց 4-րդ հորիզոնականում։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 25-րդ տուր
«Արարատ»-«Շիրակ»՝ 5։2
Գոլերը՝ Դիմիտրիյե Պոբուլիչ` 22,43, Մաքսիմ Զադերակա` 45+2, 48, Մորի Կոնե`78 - Ռոբերտ Հակոբյան`38, Արման Ասլանյան 52

«Արարատ» - 1․Պողոս Այվազյան 44․Խուան Բրավո (4․Յուրի Մաղաքյան, 86) 29․Մարկո Պրլևիչ 22․Արթուր Դանիելյան (7.Ալեքսանդր Սագանելիձե, 82) 8․Ժիրայր Մարգարյան 19․Կարեն Մուրադյան 55․Դիմիտրիյե Պոբուլիչ (16․Սերոբ Գալստյան, 69)  27․Դավիթ Խուցրիձե 11․Դավիթ Մանոյան (77․Գրիգոր Մուրադյան, 69) 94․Մաքսիմ Զադերակա (9.Ռազմիկ Հակոբյան) 98․Մորի Կոնե

«Շիրակ» - 26․Սպասոյե Ստեֆանովիչ (55. Լյովա Կարապետյան, 80) 2․Ռոբերտ Հակոբյան (11․ Մարտին Գրիգորյան, 59) 7․Արման Ասլանյան 19․Յակուբա Սիլուե (21․Արտեմ Գևորգյան, 59) 25․Աղվան Դավոյան 30․Լևոն Դարբինյան 37․Սերյոժա Ուռուշանյան 39․Լյովա Մրյան 50․Իգոր Ստանոևիչ  89․Հայկ Իշխանյան 95․Վարդան Արզոյան