Ուրբաթ, 06 Օգոստոսի 2021 13:16

«Արարատի» նորեկների գերարդյունավետ նորամուտն առաջնությունում

Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Արարատի» կազմում առաջնության խաղերում իրենց նորամուտը նշեցին 23-ամյա պաշտպան Հովհաննես Նազարյանը, 25-ամյա կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը, իվուարցի հարձակվողներ 31-ամյա Սերժ Դեբլեն և 19-ամյա Յակուբա Սիլուեն, որոնք ընդգրկված էին մեկնարկային կազմում:

Առաջնությունում «Արարատի» կազմում իրենց առաջին հանդպումն անցկացրեցին նաև փոխարինման մտած 27-ամյա կիսապաշտպան Գոռ Մալաքյանը, 25-ամյա պաշտպան Ռոբերտ Դարբինյանը, 28-ամյա արգենտինացի կիսապաշտպան Իվան Դիասը և 21-ամյա նիգերիացի կիսապաշտպան Իսահ Ալիուն:

Նշենք, որ նորամուտի խաղում Յակուբա Սիլուեն հեթ-տրիկի հեղինակ դարձավ, Սերժ Դեբլեն դուբլ ձևակերպեց, Ալիկ Առաքելյանը դարձավ մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ, մեկ գոլային փոխանցում էլ իր հաշվին գրանցեց Իվան Դիասը:

Հիշեցնենք, որ մեկնարկային տուրում «Արարատը» 7:1 հաշվով հաղթանակ է տարել «Նոայի» նկատմամբ: