Երկուշաբթի, 20 Սեպտեմբերի 2021 19:48

Առողջություն ենք մաղթում Սպասոյե Ստեֆանովիչին

«Արարատի» նախկին դարպասապահ Սպասոյե Ստեֆանովիչը ծանր վնասվածք է ստացել սեպտեմբերի 18-ին կայացած Սերբիայի առաջնության առաջին դիվիզիոնի խաղում:
«Ռադնիչկի» Սրեմսկա Միտրովիցա թիմի կազմում իր նորամուտի խաղի 38-րդ րոպեին է Ստեֆանովիչը ցավալի վնասվածք ստացել, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նա վիրահատվել է և հեռացվել է ֆուտբոլիստի երիկամը:
Չնայած «Արարատում» անցկացրած կարճ ժամանակահատվածին, Ստեֆանովիչը մեր թիմում իր հետքն է թողել, որպես դրական ու լավ անձնավորություն: «Արարատ» ֆուտբոլիային ակումբը առողջություն և շուտափույթ վերականգնում է մաղթում երիտասարդ դարպասապահին: