Երկուշաբթի, 20 Սեպտեմբերի 2021 20:57

Առաջին անգամ՝ այս ԲԿՄԱ-ի դեմ. 7-րդ տուրի խաղին ընդառաջ

Հայացք՝ երեքշաբթի օրը կայանալիք խաղին

 Ընթացիկ մրցաշրջանում երրորդ արտանգա հանդիպումն «Արարատը» կանցկացնի առաջիկա երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 21-ին, 16:00-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում: Մրցակիցն է ԲԿՄԱ-ն:

 «Արարատը» նախորդ վեց խաղերից հինգում հաղթել է և Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է, իսկ բանակայինները դեռևս միավոր չեն վաստակել ընթացիկ առաջնությունում և եզրափակում են մրցաշարային աղյուսակը:

 ՀՖՖ կողմից կազմավորված և Հայաստանի հավաքականի մարզաշապիկով հանդես եկող այս ԲԿՄԱ-ի հետ «Արարատն» առաջին անգամ է հանդիպելու: Սակայն հեռավոր 1996 թվականին «Արարատը» խաղացել է ԲԿՄԱ թիմի հետ և հաղթել է 3:1 հաշվով: 

 Չնայած նրան, որ ԲԿՄԱ-ն դեռևս միավորներ չի վաստակել, սակայն գրեթե բոլոր խաղերում Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը պարտվել է գնդակների փոքր տարբերությամբ, ինչը նշանակում է, որ այս թիմին հաղթելու համար մեծ ջանքեր է պետք գործադրել:

 Որակազրկումից վերադարձած Ռաֆայել Նազարյանի թիմին, խաղալու հնարավորություն ստանալու դեպքում, կարող է դիմակայել նրա որդին՝ «Արարատի» 23-ամյա պաշտպան Հովհաննես Նազարյանը: Համոզված ենք, որ Հովհաննեսը տանը չի պատմել, թե ինչպիսի տակտիկական մտահղացումներով և կազմով է «Արարատը» պատրաստվում խաղալ երեքշաբթի օրը։

 «Արարատի» համար մեծ կորուստ է թիմի գլխավոր ռմբարկու Սերժ Դեբլեի բացակայությունը: Ընթացիկ առաջնությունում 7 գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստը որակազրկվել է և չի կարող թիմին օգնել մինչև հոկտեմբերի 19-ը:

 ԲԿՄԱ-ում են հանդես գալիս նախկին «արարատցիներ» Վոլոդյա Սամսոնյանը, Սերոժ Թիթիզյանը, ինչպես նաև վարձակալական հիմունքներով այս թիմ տեղափոխված Սերոբ Գալստյանն ու Գրիգոր Մուրադյանը:

 

Գլխավոր մարզիչ.

ԲԿՄԱ. Ռաֆայել Նազարյան

«Արարատ». Վարդան Բիչախչյան

 

Տեղը մրցաշարային աղյուսակում.

ԲԿՄԱ - 10

«Արարատ» - 2

 

Մարզավիճակն՝ առաջնությունում

ԲԿՄԱ. ՊՊՊՊ

«Արարատ». ՀՀՊՀ

 

Ռմբարկուն.

ԲԿՄԱ. Գրենիկ Պետրոսյան (3)

«Արարատ». Սերժ Դեբլե (7)

 

Պաշտոնյաները.

Մրցավար՝ Վարդան Մանուկյան, պատվիրակ՝ Աշոտ Նազարեթյան

 

Ինչպես դիտել

Խաղը ցուցադրվելու է ՀՖՖ յութուբյան ալիքով, ինչպես նաև Vmedia հեռուստաալիքով: