Ուրբաթ, 24 Սեպտեմբերի 2021 12:34

Armenian-Soccer. Վարդան Բիչախչյանը՝ մրցաշրջանի լավագույն մարզիչ

«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն Armenian Soccer-ի վարկածով ճանաչվել է 2020/21 մրցաշրջանի Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ:

Սեպտեմբերի 23-ին կայացած մրցանակաբաշխության ժամանակ լավագույնի մրցանակը Վարդան Բիչախչյանին հանձնեց «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանը:

Մրցաշրջանի լավագույն գոլի մրցանակը նույնպես բաժին հասավ «Արարատի» ներկայացուցչի, սակայն «Շիրակի» կազմում նախորդ մրցաշրջանում խփած գոլի համար: Այդ մրցանակին արժանացավ Իգոր Ստանոևիչը: