Ուրբաթ, 24 Սեպտեմբերի 2021 14:37

12 տարի անց «Արարատը» կփորձի նվաճել Սուպերգավաթը

Նոր տիտղոսի ակնկալիքով
Սեպտեմբերի 24-ին, 18:30, Ֆուտբոլի ակադեմիա: Այստեղ է «Արարատը» պայքարելու համար Հակոբ Տոնոյանի անվան երկրորդ սուպերգավաթի համար: «Արարատի» մրցակից ն է Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը»

12 տարի անց
Վերջին և միակ անգամ «Արարատը» Սուպերգավաթակիր դարձել է 2009 թվականին՝ 2:1 հաշվով հաղթանակ տանելով «Փյունիկի» նկատմամբ: «Փյունիկի» կազմում գոլի հեղինակ է դարձել Մարկոո Պիզելին, իսկ «Արարատի. կազմում դուբլի հեղինակ է դարձել «Ալաշկերտի» ներկայիս ավագ Արտակ Գրիգորյանը:

Նոր և նոր սուպերգավաթներ
«Արարատի» ֆուտբոլիստներ Ռազմիկ Հակոբյանը, Գոռ Մալաքյանն ունեն նվաճած երկուական սուպերգավաթ, մեկական անգամ սուպերգավաթակիր են դարձել նաև Սերժ Դեբլեն, Ռուդիկ Մկրտչյանը, Իգոր Ստանոևիչը, Ռոբերտ Դարբինյանն ու Էդգար Մալաքյանը: