Կիրակի, 17 Հոկտեմբերի 2021 15:51

«Արարատ-Արմենիա»-«Արարատ»՝ 3։0

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի կենտրոնական խաղում «Արարատը» հյուրընկալվեց «Արարատ-Արմենիային»։

Հանդիպումը կայացավ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։


ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԿԵՍ

Մի փոքր չբավարարեց դիպուկությունը։ Գուցե այսպես կարելի է վերնագրել հանդիպման առաջին խաղակեսը «Արարատի» համար։ Մեր թիմը առաջին 45 րոպեների ընթացքում շատ լավ տպավորություն թողեց։ Ակտիվ էին Էդգար Մալաքյանը, Յակուբա Սիլուեն, Դիմիտրիյե Պոբուլիչը։

Դրվագներից մեկում հարվածային դիրք դուրս եկավ Ժիրայր Մարգարյանը, սակայն թույլ հարվածեց։ Խաղակեսի միջնամասում Էդգար Մալաքյանը հիանալի հնարավորություն ուներ, սակայն նպաստավոր դիրքից բարձր հարվածեց

ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԱԿԵՍ

Երկրորդ խաղակեսում հավասար պայքար էր ծավալվել։ «Արարատ-Արմենիան» կարողացավ  օգտագործել իր հնարավորությունները։ 61-րդ րոպեին գոլով աչքի ընկավ Մաիլսոն Լիման, իսկ 66-ին հաշիվը 2։0 դարձրեց Յուսուֆ Օտուբանջոն։ Խաղավերջում Օտուբանջոն նաև դուբլ գրանցեց՝ 3։0։

Այսպիսով, «Արարատ-Արմենիան» հաղթեց 3։0 հաշվով ու վաստակեց 25 միավոր։ «Արարատը» 18 միավորով երկրորդ տեղում է։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր
Ավանի ֆուտբոլի ակադեմիա, 16։00
«Արարատ-Արմենիա»-«Արարատ»՝ 3:0 (0:0)
Գոլերը՝ Լիմա՝ 61, Օտուբանջո՝ 66, 90+6

«Արարատ-Արմենիա» - 77․ Վալերիո Վիմերկատի, 11․ Եգոր Կլիմենչուկ, 79․ Սերգեյ Վակուլենկո (81․ Դիեգո Բարբոսա, 62), 3․ Խուլիո Բուենո, 2․Անտոնիո Դե Սոուզա Գիլյերմե, 6․Վբեյմար Անգուլո, 10․Արմեն Համբարձումյան, 18․Արտյոմ Ավանեսյան (20․ Ալվին Տերա, 62), 14․Մաիլսոն Լիմա, 88․Ուիլֆրեդ Եզա (24․ Յուսուֆ Օտուբանջո, 22), 27․Ֆուրջել Նարսինգ (7․ Ժիրայր Շաղոյան, 62)

«Արարատ» - 45․Վսևոլոդ Երմակով, 5․Հրայր Մկոյան, 29․Մարկո Պրլևիչ, 44․Խուան Բրավո 8․Ժիրայր Մարգարյան, 23․Գոռ Մալաքյան (11․ Դավիթ Մանոյան, 77), 27․Իվան Դիաս (20․ Ռուդիկ Մկրտչյան, 77), 7․Իսահ Ալիյու, 18․Էդգար Մալաքյան, 55․Դիմիտրիյե Պոբուլիչ (9․ Ռազմիկ Հակոբյան, 71), 17․Յակուբա Սիլուե (26․ Ալիկ Առաքելյան, 66)