Հինգշաբթի, 23 Հունիսի 2022 16:56

Պարտություն՝ ստուգողական խաղում

Հունիսի 23-ին «Արարատը» Ֆուտբոլի ակադեմիայում ստուգողական հանդիպում անցկացրեց «Արարատ-Արմենիայի» հետ և 0:3 հաշվով պարտություն կրեց:

Առաջին կեսում մրցակիցը երկու գնդակ կարողացավ խփել, իսկ երկրորդ կեսում՝ մեկ: Խաղակեսերից յուրաքանչյուրում «Արարատը» տարբեր կազմերով խաղաց:

Առաջին կես․ Գոռ Մանուկյան, Մարկո Պրլյևիչ, Խուան Բրավո, Ռոբերտ Դարբինյան, Դիմիտրի Լեգբո, Գոռ Մալաքյան, Դավիթ Մանոյան, Ալիկ Առաքելյան, Էդգար Մալաքյան, Ալիյու Իսահ, Ալեքսանդր Գլիշիչ:

Երկրորդ կես. Արտյոմ Պոտապով, Հովհաննես Նազարյան, Իվան Դիաս, Վարդան Արզոյան, Խուան Բրավո, Ռուդիկ Մկրտչյան, Դրիլոն Կաստրատի, Բաբու Չամ, Սերոբ Գալստյան, Իգոր Ստանոևիչ, Ռազմիկ Հակոբյան: