Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2023 16:06

Պաշտոնական հայտարարություն. Բերտրան Մանի

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել 26-ամյա կամերունցի հարձակվող Բերտրան Ժունիոր Մանիի հետ:

Բերտրան Մանին ծնվել է 1997 թվականի մայիսի 25-ին: Նա 2022/23 մրցաշրջանն անցկացրել Հարավային Աֆրիկայի ուժեղագույն դիվիզիոնի «Քեյփ Թաուն Սիթի» ակումբում:

Իսկ մինչ այդ նա հանդես է եկել կամերունյան «Կոլոմբո Սպորտ» և «Ֆորտունա դե Մֆոու» ակումբներում: 2021/22 մրցաշրջանում նա 20 գոլով ճանաչվել է Կամերունի առաջնության լավագույն ռմբարկու:

Մանին նաև երեք հանդիպում է անցկացրել Կամերունի ազգային հավաքականի կազմում:

Բերտրան Մանին «Արարատում» կխաղա 17 համարի մարզաշապիկով: