Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2023 19:29

Մեր շնորհակալությունն ու հարգանքը լեգենդար «Արարատ-73»-ին

Երևանի «Արարատի» Ոսկե մրցաշրջանի 50-ամյակի կապակցությամբ «Արարատի» տեխնիկական գործընկեր շվեյցարական Fourteen ընկերությունը թողարկել է ռետրո մարզաշապիկ՝ ոգեշնչված 1973 թվականի ԽՍՀՄ գավաթի խաղարկության՝ Կիևի «Դինամոյի» հետ եզրափակիչ հաղթական խաղում «Արարատի» կրած մարզաշապիկով: 

Մարզաշապիկի գույներն են կապույտն ու սպիտակը, իսկ կրծքին փակցված «Արարատի» տարբերանշանը ճիշտ նույն լոգոն է, որն իրենց կրծքին եզրափակիչ խաղում կրել են «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստները:

Հոկտեմբերի 24-ին, 18։00-ին կայանալիք «Արարատ» - «Վան» խաղում մեր ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան այս մարզաշապիկներով:

Սահմանափակ քանակությամբ թողարկված այս մարզաշապիկներն առաջիկայում կլինեն նաև վաճառքում:

#AraratHupTur