Շաբաթ, 01 Հունիսի 2024 11:18

Պաշտոնական հայտարարություն

Երևանի «Արարատի» կազմում իրենց ելույթներն ավարտում են ակումբի ֆուտբոլիստներ Այմեն Մահմուդը, Ռուդիկ Մկրտչյանը, Ռազմիկ Հակոբյանը, Ռանսոմ Իբեհը, Բերտրան Մանին և Ռամսես Դոնֆաքը:
Նշված ֆուտբոլիտների և ակումբի միջև պայմանագրերի ժամկետներն ավարտվել են:


Ռազմիկ Հակոբյանն «Արարատում» անցկացրեց հինգ տարուց ավելի: Այս ընթացքում 28-ամյա ֆուտբոլիստը «Արարատի» կազմում անցկացրել է Բարձրագույն խմբի 97 հանդիպում և դարձել է 12 գոլի հեղինակ:

25-ամյա հենակետային Ռուդիկ Մկրտչյանն «Արարատի» մարզապաշիկով Բարձրագույն խմբի 84 խաղ է անցկացրել՝ դառնալով հինգ գոլի հեղինակ:

20-ամյա նիգերիացի հարձակվող Ռանսոմ Իբեհն «Արարատի» կազմում Բարձրագույն խմբի 46 խաղ է անցկացրել և դարձել է 9 գոլի հեղինակ:

Թունիսցի պաշտպան Այմեն Մահմուդն «Արարատի» կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 32 խաղի և դարձել է երկու գոլի հեղինակ:

Կամերունցի հարձակվող Բերտրան Մանին «Արարատի» կազմում 29 խաղ է մասնակցել և դարձել է երկու գոլի հեղինակ:

25-ամյա Ռամսես Դոնֆաքն «Արարատում» անցկացրեց Բարձրագույն խմբի 10 խաղ և դարձավ 1 գոլի հեղինակ:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար և մաղթում է հետագա հաջողություններ: