Երեքշաբթի, 11 Հունիսի 2024 23:18

Գոռ Մալաքյանի հետ պայմանագիրը երկարաձգվել է

Գոռ Մալաքյանը կշարունակի հանդես գալ «Արարատում» և կրել ավագի թևկապը:
«Արարատի» ավագի հետ պայմանագիրը երկարաձգվել է մեկ տարով:
29-ամյա կիսապաշտպանը «Արարատում» կանցկացնի իր չորրորդ մրցաշրջանը: Մինչ այժմ նա թիմի կազմում մասնակցել է Բարձրագույն խմբի 88 խաղի և դարձել է 1 գոլի հեղինակ: