Շաբաթ, 29 Հունիսի 2024 18:08

Գոռ Լուլուկյանը՝ «Արարատի» ֆուտբոլիստ

Երևանի «Արարատի» շարքերն է համալրել 21-ամյա կիսապաշտպան Գոռ Լուլուկյանը:

Ֆուտբոլիստի և ակումբի միջև ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: 

Գոռ Լուլուկյանը «Ուրարտուի» սան է: Այս ակումբի գլխավոր թիմում նա մասնակցել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18 խաղի և դարձել է 2 գոլի հեղինակ: Վերջին երկու մրցաշրջանները Լուլուկյանն անցկացրել է ԲԿՄԱ-ի կազմում, որի կազմում մասնակցել է 51 խաղի և դարձել է 5 գոլի հեղինակ:

Գոռ Լուլուկյանն «Արարատում» կխաղա 9 համարի մարզաշապիկով: