Ուրբաթ, 05 Դեկտեմբերի 2025 18:44

Պաշտոնական հայտարարություն. Պողոս Այվազյան

30-ամյա դարպասապահ Պողոս Այվազյանն ավարտում է իր ելույթները «Արարատ» ֆուտբոլային ակումբում։

Ակումբի և ֆուտբոլիստի միջև պայմանագիրը դադարեցվել է փոխադարձ համաձայնությամբ։

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Պողոս Այվազյանին ցուցաբերած նվիրվածության և կատարած աշխատանքի համար և մաղթում է հաջողություններ նրա հետագա կարիերայում։