Շաբաթ, 27 Հունիսի 2026 11:25

Պաշտոնական հայտարարություն․ Ռիկարդո Դիոնիսիո

Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում:

Ավարտվել է ակումբի և մարզչի միջև պայմանագրի ժամկետը:

Իրենց աշխատանքն ակումբում ավարտում են նաև իր մարզչական շտաբի անդամներ Ռուի Տավարեշն ու Մարկո Դուրանը:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Դիոնիսոյին ակումբի համար դժվարին իրավիճակում կատարած մեծածավալ աշխատանքի համար և մաղթում է հետագա հաջողություններ: