Մրցաշրջանի երկրորդ հատվածին պատրաստվող «Արարատն» այսօր՝ հունվարի 30-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող իր ուսումնամարզական հավաքի շրջանակներում կանցկացնի իր առաջին ստուգողական հանդիպումը։
Վարդան Բիչախչյանի սաները կմրցեն «Ատլետիկո Արաբիա» թիմի հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19։30-ին Sharjah Sports Club մարզահամալիրում։
Հիշեցնենք որ «Արարատի»՝ ԱՄԷ-ում ընթացող հավաքը մեկնարկել է երեկ՝ հունվարի 29-ին։ Թիմը Երևան կվերադառնա փետրվարի 12-ին։