«Արարատի» պաշտպան Ժիրայր Մարգարյանը մարտի 27-ին կայացած «Շիրակի» դեմ ստուգողական խաղից հետո կիսվել է իր տպավորություններով.
- Լավ ստացվեց ընկերական հանդիպումը: Կարևոր էր հաղթանակ տանելը և վստահ մոտենալը գավաթի և առաջնության հանդիպումներին:
- Վերջին երկու հանդիպումները թիմի մոտ հաջող չստացվեց: Արդյո՞ք այս դադարը լավ կանդրադառնա թիմի վրա:
- Այո, վերջին երկու խաղերում չհաղթեցինք, բայց այս դադարը արդյունավետ օգտագործեցինք և ընկերական խաղ անցկացրեցինք:
- Քո խաղային դիրքում մրցակցության և մարզավիճակի մասին ի՞նչ կարող ես ասել:
- Ամեն ինչ անում եմ մեկնարկային կազմում լինելու համար, մրցակցությունն էլ անհրաժեշտ է ֆուտբոլում և չեմ վախենում դրանից: