Կիրակի, 02 Մայիսի 2021 17:02

Հայտնի է գավաթի եզրափակչի և առաջնության խաղերի ժամանակացույցը

ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը նշանակել է 2020-2021 մրցաշրջանի VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 3-րդ շրջանի 23-րդ, 24-րդ մրցափուլերի, ինչպես նաև VBET Հայաստանի Գավաթի եզրափակչի խաղերի օրերեը և ժամերը:

«Ալաշկերտի» դեմ եզրափակիչը կկայանա մայիսի 15-ին, 19:00-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

«Արարատի» առաջիկա հանդիպումների խաղացանկն այսպիսին է․

10/05/2021, 19:00 «Արարատ» - «Ալաշկերտ», 23-րդ տուր
15/05/2021, 19:00 «Արարատ» - «Ալաշկերտ» , Եզրափակիչ
19/05/2021, 15:30 «Արարատ-Արմենիա» - «Արարատ», 24-րդ տուր
22/05/2021, 19:30 «Ուրարտու» - «Արարատ», 15-րդ տուր
25/05/2021, 19:30 «Արարատ» - «Ալաշկերտ», 3-րդ տուր