Չորեքշաբթի, 05 Մայիսի 2021 17:45

Չարենցավանից վերադառնում ենք մեկ միավորով

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Արարատը» Չարենցավանում հյուրընկալվեց «Վանին»։ Հանդիպումը կայացավ Չարենցավանի քաղաքային մարզադաշտում։

Առաջին խաղակեսն անցավ «Արարատի» առավելությամբ։ Վարդան Բիչախչյանի թիմը հանդիպման հենց սկզբից տիրեց նախաձեռնությանը ու մեկը մյուսի հետևից վտանգավոր պահեր ստեղծեց մրցակցի դարպասի մոտ։ Խաղի 21-րդ րոպեին Դիմիտրիյե Պոբուլիչի հիանալի փոխանցումից հետո Ուրոշ Նենադովիչը բացեց հանդիպման հաշիվը։

Հյուրերը առաջին կեսում կարողացան հավասարեցնել հաշիվը։41-րդ րոպեին Էզան անկյունային խաղարկումից հետո գրավեց Երմակովի պաշտպանած դարպասը։

Հանդիպման երկրորդ խաղակեսում «Արարատը» կրկին մեծ առավելություն ուներ, սակայն դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց։ «Արարատը» այս խաղից հետո 35 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

«Արարատ» - 45․Վսևոլոդ Երմակով 44․ Խուան Բրավո 29․ Մարկո Պրլևիչ 5․ Հրայր Մկոյան 8․ Ժիրայր Մարգարյան 55․ Դիմիտրիյե Պոբուլիչ (17.Արտակ Եդիգարյան, 81) 19․ Կարեն Մուրադյան 27․ Դավիթ Խուրցիձե 18․Էդգար Մալաքյան (94․ Մաքսիմ Զադերակա, 87) 7․Աղվան Պապիկյան (98. Մորի Կոնե, 70) 70․Ուրոշ Նենադավոիչ

«Վան» - 2․Սամուր Ագամագոմեդով 3․Անդրանիկ Ոսկանյան 6․Արգիշտի Պետրոսյան 23․Ալեքսանդր Հովհաննիսյան 88․Ալեքսեյ Շիշկին (13.Էմմանուելե Միրեկու, 68) 10․ Ուլֆրեդ Էզա (25․ Դավիթ Նալբանդյան, 90) 17․Ստեֆան Ադջումանի 26․ Եսսիեն Եդեմ 7․ Վլադիսլավ Վասիլև (20․ Էդգար Մովսեսյան, 82) 28․ Ռուստամ Իսաև 15․ Դեու Դոսա

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 22-րդ տուր
«Վան»-«Արարատ»՝1։1
Գոլերը՝ Էզա (41) - Նենադովիչ (21)