Երկուշաբթի, 14 Հունիսի 2021 10:03

Պաշտոնական հայտարարություն. Արտակ Եդիգարյան

«Արարատ» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ ակումբի կազմում իր ելույթները չի շարունակի Արտակ Եդիգարյանը:
31-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ էր միացել «Արարատին»: Արտակ Եդիգարյանը մասնակցել է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 17 և գավաթի խաղարկության 5 հանդիպման:
«Արարատը» շնորհակալություն է հայտնում Եդիգարյանին բարձր պրոֆեսիոնալիզմի և կատարած աշխատանքի համար՝ հաջողություններ մաղթելով հետագա կարիերայում: