Երեքշաբթի, 29 Հունիսի 2021 16:38

Պաշտոնական հայտարարություն. Գոռ Մալաքյան

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել Գոռ Մալաքյանի հետ:

27-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբն էր «Փյունիկը», որի կազմում նախորդ մրցաշրջանում անցկացրել է 10 հանդիպում:

Մինչ այդ նա հանդես է եկել «Արարատ-Արմենիայում», ուկրաինական «Ստալում», «Շիրակում», «Ալաշկերտում» և «Փյունիկում»:

Նա իր կարիերայի ընթացքում երկուական անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի, գավաթակրի և սուպերգավաթակրի տիտղոսները:

Գոռ Մալաքյանը նաև 18 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: