Երկուշաբթի, 22 Փետրվարի 2021 15:29

Պաշտոնական հայտարարություն․ Սոլոմոն Իմե Ուդո

«Արարատի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սոլոմոն Իմե Ուդոն ելույթները կշարունակի Կարագանդայի «Շախտյոր» ակումբում, որը ներկայացնում է Ղազախստանի բարձրագույն խմբի առաջնությունը։



Ուդոն «Արարատ» էր տեղափոխվել 2020/21 մրցաշրջանի սկզբին։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը մեր թիմի կազմում անցկացրել է 10 հանդիպում։

Ակումբը հաջողություն է մաղթում Ուդոյին նոր թիմի կազմում։