Երեքշաբթի, 26 Հունվարի 2021 17:36

Ռազմիկ Գրիգորյանը՝ Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն այսուհետ կզբաղեցնի Ռազմիկ Գրիգորյանը: Նրա մարզչական շտաբում է ընդգրկվել նաև Արմեն Սանամյանը։

Դեռևս 2020 թվականի հոկտեմբերին Հայաստանի Մ19 հավաքականը Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ պետք է մասնակցեր Եվրոպայի առաջնության որոկավորման փուլին, սակայն կորոնավիրուսի պատճառով մրցաշարը հետաձգվեց։

Մրցաշարը կկայանա 2021 թվականի մարտին՝ Նիդերլանդներում։ Մեր ընտրանու մրցակիցները կլինեն Նիդերլանդների, Սերբիայի և Սան Մարինոյի հավաքականները:

Հավելենք, որ Ռազմիկ Գրիգորյանն «Արարատ-II»-ում գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականի հուլիսից։