Երկուշաբթի, 12 Հունիսի 2023 14:47

Արագ ապաքինում ենք մաղթում Հրայր Մկոյանին

«Արարատի» ավագ Հրայր Մկոյանը վնասվածք էր ստացել հունիսի վեցին կայացած «Ուրարտուի» դեմ խաղում:
Հրայր Մկոյանի մոտ ախտորոշվել էր անրակի լրիվ հոդախախտ և վիրահատական միջամտության կարիք էր առաջացել: Փորձառու ֆուտբոլիստն արդեն բարեհաջող վիրահատվել է և նրա վերականգնման համար մոտ մեկ ամիս կպահանջվի:
Հրայր Մկոյանին մաղթում ենք շուտափույթ ապաքինում և վերադարձ խաղադաշտ: