Փետրվարի 2-ին Վարդան Բիչախչյանի ֆուտբոլիստները հերթական մրցավեճը կանցկացնեն։ Երևանի ժամանակով ժամը 18։00-ին «Արարատը» հավաքի շրջանակում ընկերական հանդիպում կանցկացնի «Լիվա» ՖԱ-ի հետ։ Խաղը տեղի կունենա Dubai Sports City-ում։
«Լիվան» ներկայացնում է Արաբական Միացյալ Էմիրությունների երկրորդ դիվիզիոնը։ Մեր այսօրվա մրցակիցը ներքին առաջնությանը զուգահեռ նաև ստուգողական խաղեր է անցկացնում, որի ընթացքում հասցրել Է ընկերական հանդիպում անցկացնել ռուսական «Ուրալի» հետ ու պարտվել 1։2 հաշվով։
Հավելենք, որ հունվարի 30-ին «Արարատը» Դուբայում անցկացրել էր իր առաջին ընկերական հանդիպումը, որի ժամանակ 7։1 հաշվով հաթել էր «Ատլետիկո Արաբիային»։